«Հիմա ժողովրդի գործելու պահն է, մենք մերը պիտի անենք. այսօր, ժամը 15:00, Բաղրամյան պողոտա». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Advertisement 1000 x 90

«Հիմա ժողովրդի գործելու պահն է, մենք մերը պիտի անենք. այսօր, ժամը 15:00, Բաղրամյան պողոտա». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից.

«Կարևոր մի բան կա, որ բոլորս պետք է լավ հասկանանք՝ այս պահին մեզանից յուրաքանչյուրից է կախված երկրի ապագան: Փողոց դուրս եկող ամեն մարդ այս պահին մի աշխարհ արժե: Մեր ժողովրդի առջև խնդիր կա դրված, որը պետք է հենց մենք լուծենք:

Այդ խնդիրը շատ հստակ է՝ դավաճան իշխանության հեռացման միջոցով Հայաստանի թրքցման կանխում: Ու նաև երկրի վերականգնում, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի ստեղծում:

Այս գործում ամենքն իր անելիքը ունի՝ և՛ քաղաքական ուժերը, և՛ բանակը, և՛ եկեղեցին, և՛ ողջ հասարակությունը: Բայց հենց հիմա ժողովրդի գործելու պահն է: Մենք մերը պիտի անենք: Հապաղել չի կարելի: Եթե ուշացնենք ու ժողովրդի բաժին գործը հանկարծ Բանակը ստիպված եղավ անել, ապա երկրորդ-երրորդ փուլում կրկին լուրջ խնդիրների առջև կհայտնվենք:

Հետևար, սիրելի հայրենակիցներ, մի ուշացրեք և փողոց դուրս եկեք: Այսօր, ժամը 15:00, Բաղրամյան պողոտա»:

Կարևոր մի բան կա, որ բոլորս պետք է լավ հասկանանք՝ այս պահին մեզանից յուրաքանչյուրից է կախված երկրի ապագան: Փողոց դուրս…

Опубликовано Հրանտ Մելիք-Շահնազարյան Пятница, 26 февраля 2021 г.



Նման նյութեր