Հակամարմինների բարձր մակարդակը չի կարող պաշտպանություն երաշխավորել կորոնավիրուսից. մասնագետ
Advertisement 1000 x 90

Հակամարմինների բարձր մակարդակը չի կարող պաշտպանություն երաշխավորել կորոնավիրուսից. մասնագետ

Հակամարմինների բարձր մակարդակը չի կարող պաշտպանություն երաշխավորել կորոնավիրուսից: Նման կարծիք kp.ru-ին տված հարցազրույցում հայտնել է «Վեկտոր» կենտրոնի գիտամեթոդական աշխատանքի եւ միջազգային համագործակցության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնակատար Տատյանա Նեպոմնյաշչիխը (Ռուսաստան):
Մասնագետի խոսքով` պետք չէ հակամարմինների բարձր մակարդակի ձգտել:

«Իմունային համակարգի ավելորդ խթանումն այդքան էլ լավ չէ: Պետք է հակամարմինների եւ իմունային համակարգի այլ տարրերի բավարար տիտր լինի, այդպես դրանք միասին կարող են պաշտպանություն ապահովել կորոնավիրուսից»,- ասել է Նեպոմնյաշչիխը:

Նրա խոսքով` կենտրոնի կողմից մշակված EpiVacCorona պատվաստանյութը հակամարմինների տեսակների լայն տեսականու եւ դրանց բարձր մակարդակի հետեւից չի ընկնում: Դեղամիջոցը նպատակ ունի հակամարմիններ արտադրել, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսային վարակից պաշտպանության համար:

med.news.am