Ստեղծվել է տեսանելի Տիեզերքի խոշորագույն քարտեզը
Advertisement 1000 x 90

Ստեղծվել է տեսանելի Տիեզերքի խոշորագույն քարտեզը

Աստղագետների միջազգային կոլեկտիվը ներկայացրել է Տիեզերքի ամենախոշոր քատեզը՝ աշխարհի դիտվող մասի մասշտաբային թվային տեսածիրը: Այս մասին, ինչպես տեղեկացնում հայտնել է Դարեմի համալսարանը (Մեծ Բրիտանիա):

Գիտնականների հավաքած տեղեկատվությունը ներառում է ավելի քան երկու պետաբայթ տվյալներ ճառագայթման ավելի քան երեք միլիարդ առանձին աղբյուրների մասին, որոնք ներառում են, մասնավորապես, աստղեր և գալակտիկաներ: Տեղեկատվության այս ծավալը մոտավորապես հարյուր անգամ ավելի է, քան Վիկիպեդիայի բովանակած տվյալների ծավալը:

Pan-STARRS1-ի նյութերն ստացվել են Pan-STARRS (Panoramic Survey Telescope And Rapid Response System) ավտոմատ համակարգի միջոցով, որը գտնվում է Հավայիում և ներկայում բաղկացած է երկու աստղադիտակներից: Ստացված տվյալները բաց են օգտվելու համար:

2017 թվականին գիտնականները պլանավորում են թողարկել տեսանելի Տիեզերքի քարտեզի երկրորդ հրատարակությունը՝ Pan-STARRS2 տեսածիրը: