Մազաթափությունը տարածված խնդիր է, որը բազմաթիվ պատճառներ ունի։ Այն վերացնելու համար հարկավոր է վերհանել և լուծել խնդիրը, որի հետևանքով մազերը թափվում են։
Fithacker.ru-ն ներկայացրել է մազաթափության դեմ պայքարելու բնական միջոց, որը հարկավոր է օգտագործել շաբաթվա ընթացքում 2 անգամ։ Այդ դեպքում կնկատեք դրական արդյունքը։
Հարկավոր է
- հացհամեմի սերմեր (семена пажитника)
- կոկոսի յուղ։
Պատրաստման և օգտագործման եղանակը
- Խորհուրդ է տրվում պատրաստման ընթացքում կես բաժակ հացհամեմի սերմ օգտագործել։ Եթե մազերը երկար են, կարող եք ավելին օգտագործել։
- 1 բաժակ ջրով թրջեք սերմերը, թողեք 2 ժամ։
- Մանրացրեք սերմերը։
- Եթե պաստան խիտ է ստացվում, կարող եք 1-2 գդալ ջուր ավելացնել։
- Ավելացրեք 2 գդալ կոկոսի յուղ և կրկին խառնեք։
- Դիմակը պատրաստ է օգտագործման։
- Դիմակը քսեք գլխամաշկին և մազերին, մերսեք 10 րոպեի ընթացքում։
- Թողեք 1-2 ժամ։
- Մազերը լվացեք շամպունով, կոնդիցիոներ օգտագործեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը