Համաճարակաբան. Մարդիկ դեռ մի քանի տարի ստիպված կլինեն դիմակներ կրել
Advertisement 1000 x 90

Համաճարակաբան. Մարդիկ դեռ մի քանի տարի ստիպված կլինեն դիմակներ կրել

Գուցե դեռ մի քանի տարի անհրաժեշտ լինի դիմակներ կրել եւ սոցիալական հեռավորությունը պահպանել: Նման կանխատեսմամբ հանդես է եկել Public Health England-ի իմունիզացման վարչության պետ Մերի Ռամզին:

BBC-ի փոխանցմամբ՝ մարդիկ, ըստ փորձագետի, արդեն սովորել են դիմակներ կրել եւ սոցիալական հեռավորություն պահպանել: Այս միջոցները բացասաբար են ազդում նաեւ տնտեսության վրա՝ ի տարբերություն ավելի խիստ սահմանափակումների, ինչպիսիք են լոքդաունը:

«Ուստի ես կարծում եմ, որ, իհարկե, [այս միջոցառումները կպահպանվեն] առնվազն մի քանի տարի, մինչեւ այլ երկրներում մարդիկ նույնքան լավ պատվաստվեն, որքան մենք, եւ մինչեւ դեպքերի մակարդակն ամենուր իջնի: Այլ կերպ ասած՝ քանի դեռ չենք կարողացել շատ աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի»,- ասել է Ռամզին:

med.news.am