Բժիշկ եւ հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին նշել է մրսածության բուժման գլխավոր կանոնները: Իր խորհուրդները նա հրապարակել է Instagram-ում։
Նրա կարծիքով՝ մրսածության բուժման համար կարևոր է թույլ չտալ, որ լորձը չորանա։ Ընդ որում` լորձաթաղանթի վիճակի վրա ազդում է երկու գործոն։
Առաջինը կապված է մեր շնչած օդի հետ:
«Որքան օդը տաք է, այնքան ավելի ակտիվ է լորձը չորանում», – բացատրել է Կոմարովսկին։
Մրսածությունը բուժելու համար նա հորդորում է սառը և խոնավ օդ պահպանել սենյակներում։
Երկրորդ գործոնը արյան ռեոլոգիան է, այսինքն՝ հոսունությունը։ Բժշկի խոսքով` արյան խտացումը հանգեցնում է լորձաթաղանթներում արյան շրջանառության ակտիվության նվազման։ Սա իր հերթին նվազեցնում է լորձ սինթեզելու կարողությունը։
«Այլ կերպ ասած, որքան արյունը խիտ է, այնքան խիտ է նաև լորձը», – ընդգծել է Կոմարովսկին:
Արյան խտացում թույլ չտալու համար բժիշկը խորհուրդ է տալիս շատ հեղուկ օգտագործել։