Փաստաբանը կորոնավիրուսի չհանձնած թեստի դրական պատասխան է ստացել. Ինչպե՞ս է դա մեկնաբանում նախարարությունը
Advertisement 1000 x 90

Փաստաբանը կորոնավիրուսի չհանձնած թեստի դրական պատասխան է ստացել. Ինչպե՞ս է դա մեկնաբանում նախարարությունը

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ հաղորդագրություն է ստավել կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի մասին, սակայն թեստ նա չէր հանձնել:

«Այսօր Առողջապահության նախարարությունից հաղորդագրություն եմ ստացել, որ իմ կովիդ թեստի արդյունքը դրական է։ Ամեն ինչ իդեալական կլիներ, եթե չլիներ այն հանգամանքը, որ ես թեստ չեմ հանձնել։ Հետո ասում եք, ինչպես է իշխանությունը ձևափոխում վարակի թվերը։ Սպասում եմ պաշտոնական պատասխանի», – գրել է նա։

Ի պատասխան գրառմանը Առողջապահության նախարարությունը հաղորդագրությունը է տարածել, որում հայտնում է, որ հեռախոսահամարը, որից եկել է հաղորդագրությունը, չի պատկանում ԱՆ-ին:

«Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Վահան Հովհաննիսյանի գրառմանը, թե առողջապահության նախարարությունը սխալ «հասցեով» քովիդ դրական թեստերի պատասխան է տրամադրել օգտատիրոջը, ինչն էլ դառնում է վարակի թվերի ձևափոխման պատճառ, պաշտոնապես տեղեկացնում ենք` Ձեր սքրինշոթում նշված հեռախոսահամարը չի պատկանում մեր համակարգին: Մեր կողմից ուղարկված հաղորդագրություններում, որպես հաղորդագրության ուղարկող, նշվում է ՀՀ ԱՆ-ն։

Այս պարագայում, համաձայն սքրինշոթի, նշված է այլ հեռախոսահամար: Գուցե ինչ-որ մեկը կատակել է. նաև խորհուրդ ենք տալիս առանց հիմքերի չզրպարտել պետական գերատեսչությանը։

Հարգելի՛ Վահան, տեղեկացնենք նաև, որ քովիդ դրական թեստի պատասխանի առկայության դեպքում հաղորդագրությունն ուղարկվում է ավտոմատ կերպով` Արմեդ համակարգից՝ նմուշառման ժամանակ տրամադրված հեռախոսահամարին», – ասվում է հայտարարությունում։



Նման նյութեր