Ինչո՞ւ 65-ն անց մարդիկ ավելի շատ են վտանգված կորոնավիրուսով կրկնակի վարակվելուն
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ 65-ն անց մարդիկ ավելի շատ են վտանգված կորոնավիրուսով կրկնակի վարակվելուն

65 տարեկանից մեծ մարդկանց շրջանում կորոնավիրուսով կրկնակի վարակվելու բարձր ռիսկը կարելի է բացատրել բնական տարիքային փոփոխություններով կամ իմունային ծերացմամբ: Այս ամենն ազդում է օրգանիզմի բնածին եւ ադապտիվ պաշտպանության վրա: Այս մասին «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում ասել է Մոսկվայի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի եւ կանխարգելման քաղաքային կենտրոնի գիտակլինիկական բաժնի աշխատակից Ելենա Բելովան (Ռուսաստան):

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի առողջության եւ առողջապահության թվայնացման ցուցանիշների վերլուծության լաբորատորիայի ղեկավար Ստանիսլավ Օտստավնովն իր հերթին նշել է, որ ավագ տարիքի մարդկանց պատվաստելու անհրաժեշտության վերաբերյալ հարցն առայժմ միանշանակ պատասխան չունի:

«Օրինակ՝ վերջերս պարզվել է, որ AstraZeneca-ի պատվաստանյութը նպաստում է թրոմբագոյացմանը, ինչը 65-ամյա տարիքին հավելված հազիվ թե լավ նորություն լինի»,- նշել է նա:

Գիտնականների տվյալներով, որոնք իրենց հետազոտությունը հրապարակել են The Lancet հեղինակավոր պարբերականում, բնակչության տարիքային տարբեր խմբերի շրջանում կորոնավիրուսով կրկնակի վարակվելու ռիսկը տարբերվում է: Այսպես, ըստ Կոպենհագենի Statens Serum Institut-ի փորձագետների տվյալների՝ COVID-19-ից ապաքինված 65-ն անց պացիենտներից յուրաքանչյուր երկրորդը (52,9 տոկոս) ենթակա է եւս մեկ անգամ հիվանդանալու վտանգին:

Ընդ որում՝ այս տարիքին չհասած մարդկանց շրջանում այդ վտանգը գրեթե 2 անգամ փոքր է՝ 21,1 տոկոս: Մասնագետներն այսպիսի եզրակացությունների են եկել համավարակի սկզբում երկրում անցկացված 10 մլն ՊՇՌ տեստերը վերլուծելով:

news.am