Եվրոպայում իրավիճակից հետո AstraZeneca պատվաստանյութը վերանվանել են
Advertisement 1000 x 90

Եվրոպայում իրավիճակից հետո AstraZeneca պատվաստանյութը վերանվանել են

AstraZeneca պատվաստանյութը Vaxzevria են վերանվանել Եվրոպայում իրավիճակից հետո, որտեղ շատ երկրներ դադարեցրել էին մատակարարումները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Շվեդիայի բժշկական արտադրանքի գործակալության կայքը:

Կարգավորողի տվյալներով՝ անվանման փոփոխությունից չի հետեւում դեղամիջոցի մյուս պարամետրերի փոփոխություն: Ընդ որում՝ նոր միջոցի մակնշումն ու փաթեթավորումը կարող է տարբերվել:

Հիշեցնենք, որ Եվրոպայի մի շարք երկրներ կասեցրել կամ արգելել են AstraZeneca-ով պատվաստումները՝ պատվաստված պացիենտների մոտ թրոմբոզ հայտնաբերելուց հետո: Ընդ որում՝ դեղամիջոցը ստեղծողները  պնդում են, որ այն անվտանգ է: Ընկերությունից շեշտել են, որ պատվաստվելուց հետո ավելի քան 17 միլիոն մարդու առողջական վիճակի հետազոտությունը ցույց է տվել թոքային զարկերակի էմբոլիայի, խոր երակների թրոմբոզի կամ թրոմբոցիտոպենիայի առաջացման մեծ ռիսկի բացակայությունը:

news.am