ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
«Կոչ քաղաքագիտությամբ զբաղվողներին…
Որպես իրավաբանական գիտությունների թեկնածու, կարող եմ պնդել, որ հաճախ դժվար է լինում գիտական աշխատանքի թեմայի ընտրությունը…
Ընտրում ես, հետո փոխում ես, հետո էլի ինչ-որ բան դուրդ չի գալիս, նորից ես փոփոխում…
Այդ հարցը մեկընդմիշտ լուծել է ԱԺ իրանցքայլական մանդատակիր Հովիկ Աղազարյանը…
Նրա ցանկացած ելույթ դոկտորական դիսերտացիայի լավագույն նյութ է և, անկախ ելույթի բովանդակությունից, կարող է դրվել դիսերտացիայի հիմքում, իսկ վերնագիրը միշտ նույնն է՝ «Այն մասին, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքական գործիչը»…»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=451226799432080&id=100036342911070