«Փաստացի, գործող ռեժիմն առայժմ անկեղծորեն հանրությանը ներկայացնում է իր արտաքին քաղաքական ուղղվածությունը՝ ակամայից բացելով հասարակության մոլորված զանգվածի աչքերը». Լևոն Մնացականյան
Advertisement 1000 x 90

«Փաստացի, գործող ռեժիմն առայժմ անկեղծորեն հանրությանը ներկայացնում է իր արտաքին քաղաքական ուղղվածությունը՝ ակամայից բացելով հասարակության մոլորված զանգվածի աչքերը». Լևոն Մնացականյան

Լևոն Մնացականյանն իր էջում գրում է.

«Իշխող թափառախումբը «ակամայից» խափանում է հայ-թուրքական մերձեցման գործընթացը…

Թուրքական աշխարհի հենասյունը Հայաստանում բացառապես գործող վարչախումբն է, ուստի նիկոլի գահընկեցությունը կնշանակի, որ թուրք-ադրբեջանական դուետը զրկվում է Հայաստանի իշխանությունը զավթած իր հենարանից։

Հաշվի առնելով, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում Ռուսաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է իրական դաշնակցի տեսնել Հայաստանի ղեկավարի պաշտոնում՝ փաշինյանը գրեթե անելանելի վիճակում է՝ անգամ Թուրքիայի լիարժեք օժանդակության պարագայում։

Թեև թավշյա կառավարությունը երեք տարի շարունակ ջանք չէր խնայում հակառուսական և պրոթուրքական քարոզի համար, այսուհանդերձ, մարդ արարածի հետ բացառապես արտաքին ընդհանրություններ ունեցող՝ արմեն գրիգորյանի և հովիկ աղազարյանի զառանցանքներին հայ ժողովրդի ադեկվատ արձագանքը փաստում է Հայաստանում թուրքական պրոպագանդայի ձախողման մասին։

Հայ ազգն ավելի քան մեկ դար պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար և գործող ռեժիմի՝ Հայկական հարցից հրաժարվելու փաստը, «սվինների վրա» ընդունվեց հայ հասարակության կողմից։

Անշուշտ, դրվատանքի խոսքերի փոխարեն անհրաժեշտ է գովաբանել փաշինյանին, քանզի ևս մի քանի նմանատիպ հայտարարություն, և վերջինս մինչ ընտրությունները միայնակ կմնա հայ ժողովրդի դեմ՝ ակամայից ձախողելով թուրքական պլանը։

Փաստացի, գործող ռեժիմն առայժմ անկեղծորեն հանրությանը ներկայացնում է իր արտաքին քաղաքական ուղղվածությունը՝ ակամայից բացելով հասարակության մոլորված զանգվածի աչքերը։

Այս իրողության պայմաններում գործող վարչախմբի վերարտադրությունը կփաստի, որ արդեն «ուշացել ենք» հայրենիքի փրկության գործում։

Հ.Գ. Ըստ «հին եգիպտական» փորձառու ընտրակեղծարարների՝ նույնիսկ վարչական ռեսուրսի մաքսիմալ կիրառման դեպքում, առավելագույնը 10-15%-ով է հնարավոր ազդել քվեարկության արդյունքների վրա»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lyov.mnacakanyan.5/posts/1891773844322858

 



Նման նյութեր