Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում դերասանուհին վանդակավոր հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու նվազագույն շպարով է։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մեջբերել է Կոկո Շանելի խոսքերը․ «Հոգ տանելով գեղեցկության մասին՝ հարկավոր է սկսել սրտից ու հոգուց, հակառակ դեպքում ոչ մի կոսմետիկա չի օգնի»։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան․ «Գեղեցկուհի»։