VSS Imagine-ի առաջին թեստերը տեղի կունենան այս ամառ:
Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic տիեզերական զբոսաշրջության ընկերությունը ներկայացրել է իրենց նոր մշակումը: Բազմակի օգտագործման տիեզերանավը ստացել է VSS Imagine անվանումը: Այն միացել է ընկերության ենթաուղեծրային տրանսպորտային միջոցների աճող նավատորմին:
Նոր նավը նախատեսված է ավելի արագ օգտագործման համար, քան SpaceShipTwo-ն, որը ներկայումս Virgin Galactic-ի տիեզերական տուրիզմի բիզնեսի կենտրոնն է: Ակնկալվում է, որ ընկերությունն իր առաջին կոմերցիոն թռիչքները կսկսի առաջարկել արդեն 2022 թվականից:
VSS Imagine-ը նախագծված է մոդուլային եղանակով: Այն կշռում է մի փոքր պակաս, քան SpaceShipTwo-ն:
VSS Imagine-ի առաջին փորձությունը (նավը օդ կբարձրացվի ինքնաթիռով, որից հետո այն պետք է հաջողությամբ վերադառնա երկիր) նախատեսված է այս ամառ: Ամեն ինչ տեղի կունենա Նյու Մեքսիկոյի Spaceport America հաստատությունում: Ընկերության մյուս տիեզերանավի փորձարկումը պետք է տեղի ունենա ավելի վաղ: Օրինակ, մայիսին սպասվում է նոր SpaceShipTwo փորձնական թռիչք:
Սիրարփի Աղաբաբյան