Գիտնականները հերքել են արյան խմբի եւ կորոնավիրուսով վարակման ռիսկի միջեւ կապը
Advertisement 1000 x 90

Գիտնականները հերքել են արյան խմբի եւ կորոնավիրուսով վարակման ռիսկի միջեւ կապը

ԱՄՆ-ում գիտնականները հերքել են այն տեղեկությունները, որ արյան խումբն ազդում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկի վրա:

Մասնագետները վերլուծել են ավելի քան 100 հազար պացիենտների վերաբերյալ տվյալները, հայտնում է The Daily Mail-ը: Նրանց չի հաջողվել միանշանակ բացատրել ավելի վաղ ստացած արդյունքները, որոնք վկայում էին կորոնավիրուսով վարակման ռիսկի վրա արյան խմբի ազդեցության մասին: Գիտնականների կարծիքով՝ դա կարող էր տեղի ունենալ զուտ պատահականության, գենետիկ տարբերությունների, հետազոտությունների անցկացման աշխարհագրական առանձնահատկությունների եւ արդյունքներն աղավաղող այլ գործոնների հետեւանքով:

Հիշեցնենք, որ գիտնականներն ավելի վաղ պնդում էին, որ կորոնավիրուսով ավելի հաճախ վարակվում են արյան երկրորդ խմբով մարդիկ: Վիրուսն օգտագործում է RBD սպիտակուցային համալիրը, որպեսզի միանա տիրոջ բջիջներին, միանալու ուժից է կախված մարդու հեշտ վարակվելը: Գիտնականների խոսքով՝ իրենց հետազոտությունն, այդուհանդերձ, թույլ չի տալիս հասկանալ, թե հիվանդությունն ինչպես կընթանա պացիենտի մոտ, բայց հնարավորություն է տալիս գնահատելու այս պրոցեսի վրա արյան խմբի գործոնի ազդեցությունը:

news.am