Ծովատառեխն օգտակար է սրտանոթային համակարգի եւ վահանաձեւ գեղձի համար. մասնագետ
Advertisement 1000 x 90

Ծովատառեխն օգտակար է սրտանոթային համակարգի եւ վահանաձեւ գեղձի համար. մասնագետ

Ծովատառեխի կանոնավոր օգտագործումը դրականորեն է ազդում սրտանոթային համակարգի եւ վահանաձեւ գեղձի առողջության վրա: Այսպիսի կարծիք է իր Instagram-ում հայտնել է սննդաբան Սվետլանա Ֆուսը:

Նրա խոսքով՝ այս ձուկն օրգանիզմի համար կարեւոր վիտամիններ, հանքանյութեր, ամինաթթուներ եւ առողջ ճարպեր է պարունակում: Մասնավորապես, մեկ ծովատառեխն օմեգա -3 ճարպաթթուների մեկ ու կես-երկու օրական նորմ է պարունակում: Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն՝ մարդիկ, ովքեր պարբերաբար օմեգա-3 են օգտագործում, ավելի քիչ հավանական է, որ ընկճախտ եւ մաշկի հետ կապված խնդիրներ ունենան:

Բացի այդ, ըստ բժշկի, ճարպաթթուները նվազեցնում են կնճիռների վաղաժամ առաջացման վտանգը: Դրանք նաեւ շատ կարեւոր են ուղեղի եւ աչքերի ցանցաթաղանթի համար:

Ծովատառեխը հայտնի է նաեւ յոդի, սելենի եւ վիտամին E-ի բարձր պարունակությամբ:

«Ծովատառեխը հզոր հակաօքսիդիչներ՝ վիտամին E եւ սելենիա է պարունակում: Այս երկու սննդանյութերն էլ անհրաժեշտ են իմունային համակարգի գործունեության համար: Դրանք օգնում են նվազագույնի հասցնել ազատ ռադիկալների պատճառած վնասը»,- նշել է Ֆոոսը:

med.news.am