Գիտնականները գլխուղեղի մեջ «թեժ կետեր» են հայտնաբերել, որոնք կարող են քաղցկեղի նշաններ լինել: Այս մասին ասվում է Neuro-Oncology Advances ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ հետազոտության հեղինակները պարզել են, որ արյունատար անոթների շուրջ կան բջիջների կուտակումներ, որոնք որոշում են վայրերը, որտեղ ուռուցքները կարող են չարորակ լինել:
Տվյալ հետազոտությունը մեծ նշանակություն ունի, քանի որ դրա ընթացքում ստացված տվյալները կարող են հնարավորություն տալ մեծ հավանականությամբ պարզել, թե երբ է գլխուղեղի ուռուցքը չարորակ դառնում: