Znaxyar.ru-ն գրում է, որ շատերն են ամեն օր լվանում մազերը, սակայն տրիխոլոգները վստահեցնում են, որ այդ սովորությունը կարող է վնասել մազերին։ Ամեն օր շամպունով մազերը լվանալու դեպքում մենք լվանում ենք պաշտպանիչ շերտը, մազերը մնում են առանց սնուցման, այդ պատճառով էլ արագ չորանում են, թուլանում։ Եթե գլխի մաշկը չոր է, ամեն օր լվանալը կարող է թեփի առաջացման պատճառ դառնալ։
Զարմանալի է, բայց ամեն օր մազերը լվանալ խորհուրդ չի տրվում նաև նրանց, ովքեր յուղոտ մաշկ ունեն. պաշտպանիչ շերը մաքրվում է, իսկ ճարպագեղձերը սկսում են ավելի մեծ քանակով ճարպ արտադրել։ Որպեսզի մազերը ժամանակից շուտ չյուղոտվեն, հետևեք այս խորհուրդներին։
- Աստիճանաբար երկարացրեք մազերը լվանալու ժամանակահատվածը։ Կեղտոտ մազերը կապեք կամ աքսեսուարներ օգտագործեք։ Մի տրվեք չոր շամպուն օգտագործելու գայթակղությանը։
- Աշխատեք որքան հնարավոր է՝ քիչ դիպչել մազերին։
- Որոշ ժամանակ հրաժարվեք գելերի, լաքերի և մազերի հարդարման համար նախատեսված այլ միջոցների օգտագործումից։
- Մազերը լվանալու ընթացքում լավ մաքրեք շամպունն ու բալզամը։
- Մազերն օճառով լվացեք նվազագույնը երկու անգամ։ Օգտագործեք շամպուն, որը համապատասխանում է մազերի տիպին։ Կարող եք նաև շամպունը տան պայմաններում պատրաստել։
- Մազերը լվանալիս մաքուր ջուր օգտագործեք՝ յուրաքանչյուր անգամ մի փոքր սոդա ավելացնելով։
- Հետևեք ջրի ջերմաստիճանին։ Այն պետք է ավելի շատ սառը լինի, քանի որ տաք ջրի ազդեցության հետևանքով ճարպագեղձերը սկսում են ավելի ակտիվ աշխատել։
- Մազերը լվանալուց հետո երիցուկի կամ եղինջի թուրմ օգտագործեք։
- Մազերի շուտ յուղոտման պատճառը կարող է նաև սխալ սննդակարգը լինել։ Աշխատեք նվազագույնի հասցնել այն մթերքի օգտագործումը, որը նպաստում է ճարպի արտադրմանը՝ յուղոտ և տապակած մթերք, շաքար, հացաբուլկեղեն։
- Մազերը կարող եք փափկեցնել կիտրոնի հյութով։ Այն պատրաստելու համար խառնեք մեկ կիտրոնի հյութը մեկ լիտր սառը ջրի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը