Դիմակի բաղադրիչները
Վիտամին B6 – 1 սրվակ
Վիտամին B12 – 1 սրվակ
Վիտամին B1 – 1 սրվակ
Ալոէի էքստրակտ – 5 մգ
Մազերի ցանկացած կոնդիցիոներ – 1 ճաշի գդալ
Կիրառման եղանակը՝
Բոլոր բաղադրիչները լավ խառնեք: Խառնուրդից մի փոքր վերցրեք ու քսեք ձեռքին, որ համոզվեք՝ այդ խառնուրդից ալերգիա չունեք: Եթե 10 րոպեի ընթացքում մաշկի այրոց ու կարմրություն չի նկատվում, ուրեմն նման դիմակ դուք կարող եք օգտագործել ձեր մազերի համար:
Այս մասին գրում է gornnisa.ru կայքը:
Դիմակը քսելուց առաջ մազերը լավ սանրեք խիտ ատամներով սանրով:
Մազերը լվացեք սովորական շամպունով, ապա չորացրեք սրբիչով: Դիմակն օգտագործելիս մազերը չափազանց խոնավ չպետք է լինեն:
Դիմակը քսեք մազերին, լոգանքի համար նախատեսված գլխարկով ծածկեք գլուխը, ապա այն փաթաթեք սրբիչով, որ տաքանա:
20-30 րոպե անց լվացեք տաք ջրով: Մազերը չսանրեք մինչև լրիվ չորանալը:
Դիմակի մասին
Այս վիտամինային դիմակը պետք է օգտագործել շաբաթական 2 անգամ: Բուժման կուրսը 1-2 ամիս է:
Կուրսը պետք է կրկնել 3 ամիս անց:
Պատրաստեց 168.am-ը