Տեխասի համալսարանի գիտնականները մշակել են SWEATSENSER Dx շարժական սարքը, որը վերլուծում է մարդու քրտինքը եւ հայտնաբերում մոտալուտ ցիտոկինային փոթորկի՝ մահացու իմունային պատասխանի նշանները:
The Daily Mail-ը հայտնում է, որ հակամարմիններով սենսորային ժապավենի մասին է, որն արձագանքում է հակաբորբոքային սպիտակուցներին: Սենսորային ժապավենը հակաբորբոքային սպիտակուցների նկատմամբ 7 հակամարմին է պարունակում:
Մշակումը փորձարկվել է 6 առողջ կամավորի, ինչպես նաեւ գրիպով եւ մեկ այլ վիրուսով 5 կամավորի վրա, որը կարող է ցիտոկինային փոթորիկ առաջացնել: Հիվանդներից երկուսի մոտ ցիտոկինի բարձր մակարդակ կար: Բոլոր կամավորների մոտ ցիտոկինները հայտնաբերվում էին քրտինքում:
Ըստ մշակողների՝ կարեւոր է, որպեսզի չափումները կատարվեն հանգիստ վիճակում, քանի որ ֆիզիկական ակտիվությունն ինքնին կարող է փոխել ցիտոկինների մակարդակը: Սենսորները շատ զգայուն են, եւ անալիզի համար ոչ շատ քրտինք է պահանջվում. հատուկ քրտնելու կարիք չկա:
Փորձերը ցույց են տվել, որ SWEATSENSER Dx-ը բավական զգայուն էր՝ ցիտոկինները չափելու համար հիվանդների մոտ, ովքեր հակաբորբոքային դեղեր են ընդունում, որոնք նվազեցնում են բորբոքման մակարդակը եւ բորբոքային մարկերների կոնցենտրացիան քրտինքի մեջ: Սարքը վերահսկել է ցիտոկինի մակարդակը 168 ժամ: Ապա պետք էր փոխել սենսորային ժապավենը: