Հայաստանում գրեթե 300 մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնում են առողջապահության նախարարությունից, AstraZeneca եւ Sputnik V դեղամիջոցներով պատվաստման թվի մասին առանձին տվյալներ չկան:
Հիշեցնենք, որ Երեւանի պոլիկլինկաներում եւ երկրի բոլոր մարզերում կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ով պատվաստումը սկսվել է ապրիլի 13-ից, իսկ ապրիլի 19-ից՝ Sputnik V-ով պատվաստումը:
Հիշեցնենք նաեւ, որ ռիսկի խմբերի շրջանում պտավաստումային գործընթացի ռիսկերը նվազեցնելու համար AstraZeneca պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.
- 65 տարեկան եւ բարձր տարիքի անձանց
- Բուժաշխատողներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
- Քրոնիկ հիվանդներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
- Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
Sputnik V պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.
- Բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան անձինք
- Քրոնիկ հիվանդներ՝ 18-54 տարեկան անձինք
- Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 18-54 տարեկան անձինք
ԱՆ տվյալներով՝ երբ Հայաստանը ստանաSputnik V-ի նոր խմբաքանակ, հնարավորություն կլինի պատվաստել 65-անց անձանց:
Հիշեցնենք նաեւ, որ Ռուսաստանում ավելի քան 3,8 մլն մարդու պատվաստման արդյունքներով Sputnik V-ի արդյունավետությունը գնահատել են 97,6%:
news.am