Մաքուր մաշկն առողջության ցուցիչներից է: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ դեմքի մաշկի վիճակը կարող է օգնել ախտորոշել մի շարք առողջական խնդիրներ:
Բշտիկներ ճակատին
Ակնեի առաջացումը, կարմրածությունը ճակատին կարող են հորմոնալ անհավասարակշռության կամ նյարդային ճնշվածության հետևանք լինել: Սրանց ազդեցությամբ մեծ քանակով սթրեսի հորմոն է արտադրվում: Դրանք իրենց հերթին՝ խթանում են ճարպի արտադրումը՝ մեծացնելով բշտիկների առաջացման հավանականությունը:
Մուգ հետքեր
Հիպերպիգմենտացիան կապում են շրջակա միջավայրի աղտոտման, ծխախոտի օգտագործման, ինչպես նաև արևի ճառագայթների ազդեցության հետ: Ազատ ռադիկալները կարող են հայտնվել մաշկի խորը շերտերում, ախտահարել առողջ բջիջները, ինչի արդյունքում մաշկի գույնը մգանում է, չորանում, ժամանակից շուտ ծերանում:
Կնճիռներ, առաձգականության կորուստ
Այս նշանները վկայում են վերնամաշկի ծերացման գործընթացի արագացման մասին: Բորբոքային գործընթացների զարգացմանը, ինչպես նաև մաշկի ծերացմանը կարող են նպաստել մեծ քանակով ածխաջրեր պարունակող, տապակած և յուղոտ մթերքները, քաղցրավենիքն ու ալկոհոլը:
Բշտիկներ ծնոտի հատվածում
Ծնոտի հատվածում բշտիկների առաջացումը հիմնականում հորմոնալ խանգարումների հետևանք է: Վարակից խուսափելու համար փորձեք ախտահանել իրերը, որոնք առնչվում են դեմքի այս հատվածին:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը