Գիտնականները մի քանի վայրկյանում կորոնավիրուսը սպանելու միջոց են գտել
Advertisement 1000 x 90

Գիտնականները մի քանի վայրկյանում կորոնավիրուսը սպանելու միջոց են գտել

Տեխասի A&M համալսարանի գիտնականները մի վայրկյանում բարձր ջերմաստիճանի միջոցով SARS-CoV-2 կորոնավիրուսը սպանելու միջոց են գտել: Սա կարող է հարուցիչի մեծ հեռավորության վրա փոխանցումը կանխելու նոր ուղիներ գտնել: Այս մասին նկարագրված է Biotechnology and Bioengineering ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Ինչպես հայտնում է Phys.org-ը, ավելի վաղ եւս ապացուցվել է բարձր ջերմաստիճանի օգտագործման արդյունավետությունը կորոնավիրուսի հաջող չեզոքացնելու գործում, սակայն նախորդ հետազտություններում ջերմաստիճանի ազդեցությունը տեւում էր մեկից 20 րոպե, ինչը պրակտիկ չէ:

Վերոհիշյալ գիտնականները նոր փորձարարական սարքավորում են կառուցել, որը բաղկացած է չժանգոտվող պողպատից պատրաստված խողովակից, որի միջով անցնում է կորոնավիրուս պարունակող լուծույթը: Խողովակը տաքանում է մինչեւ բարձր ջերմաստիճան, բայց վիրուսը ջերմային ազդեցության է ենթարկվում ընդամենը մի քանի վայրկյան:

Ինչպես պարզվել է, վիրուսը հնարավոր է չեզոքացնել շատ ավելի կարճ ժամանակահատվածում, քան նախկինում կարծում էին: Եթե լուծույթը մոտ կես վայրկյան տաքացվում է գրեթե 72 աստիճան, ապա վիրուսի տիտրը կրճատվում է 100.000 անգամ, ինչը բավական է վիրուսը չեզոքացնելու եւ մարդկանց փոխանցումը կանխելու համար:

Ըստ գիտնականների՝ այս մեթոդը կարող է կիրառվել գոյություն ունեցող օդորակման, օդափոխության եւ ջեռուցման համակարգերում:

med.news.am