Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն աշխարհում լավագույնն է ճանաչվել Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրես-2021-ի մասնագետների կողմից: Այդ դեղամիջոցը շրջանցել է «Սպուտնիկ V»-ին, ինչպես նաեւ Pfizer/BioNTech-ի եւ AstraZeneca-ի պատվաստանյութերին: Չի հստակեցվում՝ ինչ սկզբունքով է տեղի ունեցել ընտրությունը:
Ինչպես հայտնում է «ՌԲԿ»-ը, «COVID-ի դեմ լավագույն պատվաստանյութը» շորթ-լիստում ներառվել են նաեւ ռուսական «Սպուտնիկ V»-ն, ամերիկյան Janssen-ը եւ Novavax-ը, կանադական Medicago-ն, բրիտանաշվեդական AstraZeneca-ն, Pfizer/BioNTech-ը, հնդկական Bharat Biotech-ը եւ կենդանիների համար Zoetis-ը:
Pfizer-ի եւ BioNTech-ի դեղամիջոցը բավական բարձր գնահատական է ստացել:
Փոձագետները Moderna-ն ընտրել են նաեւ «ԼԱվագույն նոր տեխնոլոգիա/պատվաստանյութի հարթակ» կատեգորիայում: