Ով և որքան պաղպաղակ կարող է ուտել. սննդաբան
Advertisement 1000 x 90

Ով և որքան պաղպաղակ կարող է ուտել. սննդաբան

Անգամ առողջ մարդիկ չպետք է ամեն օր պաղպաղակ ուտեն, կարծում է Ռուսաստանի Դիետոլոգների և նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի անդամ, բժիշկ-սննդաբան Նատալյա Կրուգլովան, որը հարցազրույց է տվել «Մոսկվա 24»-ին։

Բժիշկը պատմել է, որ 100 գրամ պաղպաղակը 10-15 գրամ շաքար է պարունակում, ինչը շատ բարձր ցուցանիշ է։ Այդ պատճառով նա խորհուրդ է տվել սահմանափակել շաքարի չափաբաժինը մյուս ուտեստներում, եթե այդ օրը պաղպաղակ եք կերել։

«Նորմալ քաշ ունեցող առողջ մարդը միանգամայն կարող է շաբաթական 2-3 անգամ պաղպաղակ ուտել, բայց չափաբաժինը չպետք է գերազանցի 100-120 գրամը»,-նշել է Կրուգլովան։

Սննդաբանն ավելացրել է, որ պաղպաղակից պետք է հրաժարվեն շաքարային դիաբետ, գլյուկոզայի յուրացման խնդիրներ, ճարպակալում և ավելորդ քաշ ունեցող մարդիկ։

Միաժամանակ պաղպաղակը նաև որոշակի օգուտ ունի. Կրուգլովան ընդգծել է, որ այն կաթնային սպիտակուց ու կալցիում է պարունակում։

armeniasputnik.am