«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է հանգստի ընթացքում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինե Թովմասյանը գրավիչ կերպարում։ Նա կրում է սեւ բլուզ, կանաչ գույնի ուլտրակարճ կիսատաբատ։ Նրա ուղիղ հարդարված վարսերն արձակված են, առանց շպարի է։ Գեղեցկուհու կերպարն ամբողջացնում են ոճային սանդալներն ու պայուսակը։ Հրապարակմանը կից Լուսինեն գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան։