Ինչպե՞ս են վնասակար սովորույթներն ազդում սեռական ֆունկցիաների վրա. news.am
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս են վնասակար սովորույթներն ազդում սեռական ֆունկցիաների վրա. news.am

Ծխախոտամոլությունը, ալկոհոլամոլությունը, ինչպես նաեւ այլ բացասական սովորույթները բացառիկ բացասական ազդեցություն են գործում սեռական առողջության վրա:

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը, օրինակ, մեկ գլանակ ծխախոտի դեպքում սեռական օրգանների անոթները 30 րոպե սեղմվում են, եւ արյան շրջանառությունը վատանում է, որը լուրջ խնդիր է սեքսուալ առումով, ավելին, դա նաեւ ազդում է վերարտադրողական առողջության վրա:

Մասնագետի խոսքով, ալկոհոլի ամենօրյա չարաշահումը եւս առաջ է բերում ռեպրոդուկտիվ խնդիրներ, սեռական ցանկության նվազում եւ այլն:

«Առողջ ապրելակերպի հետևելը պարտադիր է: Սա ենթադրում է ճիշտ եւ առողջ սննդակարգ՝ հավելումներով հարուստ, ճարպոտ սննդի բացառում, չափավորում: Պետք է այնպես անել, որ ճարպակալում ու ավելորդ քաշ չառաջանա», – ասաց մասնագետը:

Սեւադա Հակոբյանի խոսքով, նստակյաց կյանքից եւս պետք է խուսափել՝ սպորտն ու ակտիվ առօրյան խրախուսելով. հենց այս կենսակերպն է, որ կարող է բերել նորմալ սեռական կյանքի հնարավորության: Ավելին, մասնագետների խոսքով, առողջ երեխա ունենալու նախապայմաններից մեկն էլ պլանավորումից առաջ բացարձակաես առողջ կենսակերպի անցումն է:

Մասնագետը հիշեցրեց, որ ավագ տարիքում վերականգնման պրոցեսն ավելի դժվար է տեղի ունենում, քան երիտասարդ: Հետեւաբար պետք չէ կորցնել երիտասարդ տարիքում առողջ լինելու հնարավորությունները:

news.am