«Սև լճի մոտ ժամանակին 40-գլխանի մի վիշապ է եկել, խմել է ջրի կեսը, հետո պառկել, որ հանգստանա, մյուս կեսն էլ խմի՝ ցամաքեցնի։ Աստծու հրամանով՝ սարերը մոտեցել են, վերցրել լիճը, բարձրացրել հասցրել են մինչև երկինք՝ ազատելով վիշապից։ Վիշապն այլևս չի կարողացել վեր բարձրանալ ջուր խմելու, ծարավել է, ճաքճքել, տրաքել, ցրիվ եկել չորս կողմը»։
[Ավանդազրույցը գրի է առել Սերո Խանզադյանը 1946 թվին Գորիսում Հայրապետ Մաթևոսյանից, ձեռագիրը պահվում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանահյուսական արխիվում, հրատարակվել է՝ Ա. Ղանալանյան, Ավանդապատում, էջ 79]։
լուսանկարը՝ Թագուհի Շուշի
Տորք Դալլաքյանի էջից