
Այս տարվա փետրվարի 18-ին NASA-ն կարողացել է Մարսի վրա բարեհաջող իջեցնել «Պերսևերանս» հետազոտական սարքը: Նկատենք, որ թռիչքը տեղի է ունեցել 7 ամիս: Մարսագնացը հետևողականորեն ուսումնասիրում է մոլորակը, պարբերաբար լուսանկարներ ուղարկելով Երկիր, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք մեր ընթերցողներին: Լուսանկարների տվյալ խումբն արվել է Էզերո խառնարանից: