Մարդկանց մոտ, ովքեր ծանր վիրուս են տանում, աղիքային միկրոֆլորան զգալի կերպով տուժում է, կարծում է բրիտանացի գիտնական, գենետիկայի համաճարակաբանական հետազոտությունների մասնագետ Թիմ Սպեկտորը:
Մյուս կողմից, աղիների միկրոբիոմի վիճակը կարող է պաշտպանություն ապահովել COVID-19-ի եւ այլ հիվանդությունների դեմ:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսային վարակով հիվանդանոց ընդունված մարդկանց մոտ աղիքային միկրոբիոմը խիստ վնասված է, ուստի կարելի է եզրակացնել, որ վիրուսի եւ խախտման միջեւ կապ կա:
Մասնագետի խոսքով՝ միկրոբիոմի գործառույթներից մեկը մարդու իմունային համակարգի պահպանումն է: Ընդ որում, միկրոբիոմը խանգարում է օրգանիզմին սուր կերպով արձագանքել արտաքին գործոններին:
Աղիքային միկրոֆլորայի համար ռիսկի գործոնները, ըստ մասնագետի, կարող են լինել ավելորդ քաշը, շաքարախտը, սոցիալական խնդիրները եւ բալանսավորված սննդակարգի բացակայությունը: Տեխնոլոգիական մշակում կամ մեծ քանակությամբ շաքար ու աղ պարունակող մթերքները նույնպես վնասակար են մարդու օրգանիզմի համար:
news.am