Դերասանուհի Ժաննա Վելցիյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում։ Ժաննան արձակել է մազերը, նախընտրել է բնական դիմահարդարում։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ «Առանց ֆիլտրի»,- մեկնաբանություններում գրել է նա։