Ամերիկացի պրոֆեսիոնալ բեյսբոլիստ, երրորդ բազայի խաղացող Ալեքս Ռոդրիգեսը Instagram-ի երկրպագուներին հայտնել է, որ տղամարդկանց համար թողարկել է մի շարք կոնսիլերներ:
Երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուն յուրացնում է նոր մասնագիտությունը։ Նա որոշել է դառնալ կոսմետիկ փորձագետ եւ ներկայացրել է առաջին արտադրանքը, որը ստեղծվել է Hims & Hers ապրանքանիշի հետ համագործակցությամբ: 45-ամյա մարզիկի խոսքով՝ ինքը հաճախ է բախվում դեմքի կարմրություններին եւ աչքերի տակի կապտուկներին։
«Երբ ես գնում եմ գործնական հանդիպումների, անհրաժեշտություն եմ զգում առկա հետքերը կամ ածելիից առաջացած գրգռվածությունը քողարկել թեթեւ միջոցով», – պարզաբանել է Ռոդրիգեսը:
Կոնսիլերը թողարկվում է ութ երանգներով եւ վաճառվում է 22 դոլարով։ Քողարկող միջոցի բաղադրության մեջ կա ժոժոբայի յուղ եւ ալոեի էքստրակք՝ մաշկի խոնավեցման համար։ Երկրպագուներին զվարճացրել է Ռոդրիգեսի լուսանկարը, որի վրա մարզիկն իր դեմքի վրա փորձարկում է այդ միջոցը։
«Ես ներողություն եմ խնդրում, բայց դա շատ ծիծաղելի է», «Թվում է՝ Ջենիֆեր Լոպեսը քեզ ինչ-որ բան, այնուամենայնիվ, սովորեցրել է», «այժմ տղամարդիկ իրենց հետ կոսմետիկ միջոցներ են ման տալիս, ինչպես իրենց ընկերուհիները։ Լավ, Ալեքս, տղամարդ եղիր», – կատակել են օգտատերերը։