Ռուս գիտնականները նոր հակասնկային դեղամիջոց են ստեղծել
Advertisement 1000 x 90

Ռուս գիտնականները նոր հակասնկային դեղամիջոց են ստեղծել

Ռուս գիտնականներն ուժեղ հակասնկային ազդեցությամբ նոր դեղամիջոց են ստեղծել, որը կարող է ավելի արդյունավետ լինել, քան ներկայումս օգտագործվող միջոցները:

Գ.Ֆ. Գաուզեի անվան Նոր հակաբիոտիկների հետաքննության ինստիտուտի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Գ.Ա. Կրեստովի անվան Քիմիայի լուծույթների ինստիտուտի մասնագետները համատեղել երկու նյութ են ստեղծել, որոնք առանձին-առանձին շատ բարձր հակասնկային ազդեցություն չունեն, սակայն միասին շատ արդյունավետ են. դրանք ոչնչացրել են սնկերը նույնիսկ փոքր կոնցենտրացիաներով, ընդ որում` դրանք ակտիվություն են ցույց տալիս այսօր գոյություն ունեցող դեղամիջոցների նկատմամբ կայուն պաթոգենների դեմ, փոխանցում է «Իզվեստիա»-ն:

Գաուզեի անվան Նոր հակաբիոտիկների հետազոտման ինստիտուտի առաջատար հետազոտող, պրոֆեսոր Իգոր Լեւշինը նշել է, որ սունկը մարդու օրգանիզմում ապրում է նրա ծննդյան պահից մինչեւ մահ: Առողջ մարդու իմունիտետը հաջողությամբ ճնշում է դրանք՝ թույլ չտալով աճել: Այնուամենայնիվ, դժվար է արդյունավետ եւ ոչ թունավոր դեղամիջոց ստեղծել, որն ուղղված կլինի միայն սնկերի դեմ պայքարին: Վերջին շրջանում պաթոգեն սնկերը մուտացիայի են ենթարկվում՝ դիմադրություն ձեռք բերելով արդեն հայտնի դեղամիջոցների նկատմամբ: Սնկերն առավել վտանգավոր են թույլ իմունիտետով հիվանդների համար:

news.am