Արդեն կես տարի է՝ Միխայիլ Եֆրեմովը պատիժ է կրում Բելոգրադի բանտում, սակայն մտադիր է դուրս գալ այնտեղից։ Գործում նոր մանրամասներ են հայտնվել։
Օրերս Մոսկվայի Պրեսնենսկի դատարան վճռաբեկության գանգատ է ներկայացվել Եֆրեմովի վճռի դեմ։ Դրանում դերասանի ներկայացուցիչները խնդրում են կրկին քննել գործը, քանի որ ուշադրություն չեն դարձվել կարեւոր դետալներi։ Եֆրեմովի պաշտպաններն ապացույցներ են ներկայացրել, որ հանգուցյալ Սերգեյ Զախավորն ամրակապված չի եղել։ Դրա փոխարեն մեքենայում փական է եղել։ Ամենայն հավանականությամբ, եթե առաքիչն ամրագոտի կապած լիներ, ողջ կմնար։ Դա կմեղնացներ Սերգեյ Եֆրեմովի դատավճիռը։
«Բախման պահին Զախարովի մարմինը հսկայական ուժով նետվել է ղեկի վրա։ Մեծ իմաստով հենց այդ պատճառով էլ վթարի արդյունքում ստացած վնասվածքները մահացու են դարձել։ Եթե վարորդը ամրակապած լիներ, ամրագոտին կպահեր ու կփրկեր»,- հայտարարել է Պյոտր Խարխորինը։
Նախորդ դատական նիստերի ընթացքում դատավորը նշանակություն չի տվել այն հանգամանքին, որ մեքենայում փական է եղել։ Այժմ ներկայացուցիչներ հավաքել են բոլոր ապացույցներն ու փաստերը։ Փաստաբանները ցանկանում են, որ Եֆրեմովի դատավճիռը մեղմացվի։