Ինչպես ազատվել պիգմենտներից. 5 բնական միջոց
Advertisement 1000 x 90

Ինչպես ազատվել պիգմենտներից. 5 բնական միջոց

Steptohealth.ru-ն գրում է, որ մաշկի գույնն ապահովող պիգմենտի արտադրության խանգարման հետևանքով կարող են պիգմենտային բծեր հայտնվել։ Դեմքի պիգմենտացիան հայտնի է նաև՝ որպես մելանոզ։ Այն բավական տարածված է կանանց շրջանում և կապված է էստրոգեն ու պրոգեստերոն հորմոնների ակտիվության մեծացման հետ։ Առաջարկվող միջոցները կօգնեն բնական ճանապարհով ազատվել պիգմենտներից։

  1. Բանանի և յոգուրտի հիմքով միջոց. բաղադրիչներ
  • 1 հասած բանան
  • 5 ճաշի գդալ բնական յոգուրտ՝ 90 գրամ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Տրորեք բանանը, խառնեք յոգուրտի հետ։
  • Դիմակը քսեք դեմքին, թողեք 30 րոպե։
  • Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։
  1. Կիտրոն և մաղադանոս. բաղադրիչներ
  • կես կիտրոնի հյութ
  • 3 ճաշի գդալ մաղադանոս՝ 30 գրամ
  • 6 ճաշի գդալ ջուր՝ 60 մլ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Քամեք կիտրոնի հյութը, բլենդերում հարեք բոլոր բաղադրիչների հետ։
  • Ստացված լոսյոնը քսեք դեմքի այն հատվածներին, որտեղ պիգմենտներ եք նկատում, թողեք 20 րոպե։
  • Ուշադրություն. այս լոսյոնը հարկավոր է օգտագործել միայն երեկոյան ժամերին, քանի որ կիտրոնը մաշկը զգայուն է դարձնում արևի լույսի նկատմամբ։
  • Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։
  1. Խաղող և վիտամին E. բաղադրիչներ
  • 6 հասած խաղող
  • 1 պարկուճ վիտամին E։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Կտրատեք խաղողը, հեռացրեք կուտը, բլենդերում խառնեք վիտամին E-ի հետ։
  • Խառնեք այնքան, մինչև կրեմանման զանգված ստանաք։
  • Դեմքին քսեք շրջանաձև շարժումներով, թողեք 30 րոպե։
  • Լվացեք տաք ջրով։ Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։
  1. Սմբուկ և մեղր. բաղադրիչներ
  • կես սմբուկ
  • 3 ճաշի գդալ մեղր՝ 75 գրամ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Սմբուկի փափուկ հատվածը բլենդերում խառնեք մեղրի հետ։ Ստացեք խիտ զանգված։
  • Քսեք դեմքին, հատկապես այն հատվածներին, որտեղ պիգմենտներ են առաջացել։
  • 20 րոպե անց լվացեք։
  • Կրկնեք շաբաթը 2 կամ 3 անգամ։
  1. Նշի ալյուր և կոկոսի յուղ. բաղադրիչներ
  • 2 ճաշի գդալ նշի ալյուր՝ 20 գրամ
  • 3 ճաշի գդալ կոկոսի յուղ՝ 45 գրամ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Բաղադրիչները խառնեք այնքան, մինչև կրեմանման զանգված ստանաք։
  • Քսեք դեմքին, թողեք 30 րոպե։
  • Դեմքը լվացեք տաք ջրով։
  • Կրկնեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am