Steptohealth.ru կայքը գրում է, որ մազերը ներկելու պատճառով դրանք գաճախ կորցնում են փայլուն ու փափկությունը, ավելի փխրուն են դառնում: Պատճառը քիմիական նյութերն են, որոնք մտնում են ներկերի կազմում: Ներկելուց հետո հնարավոր է մազերին վերադարձնել փայլը՝ օգտագործելով հետևյալ միջոցները.
- Մի մոռացեք խոնավեցման մասին: Շաբաթվա ընթացքում մեկ անգամ մազերին բնական յուղ քսեք՝ կոկոսի, ձիթապղտի, կռատուկի, կամ էլ վարսակի շիլա: Յուղը քսելից մերսեք գլուխը, թողեք 15-20 րոպե, ապա լվացեք:
- Մազերը ճիշտ լվացեք: Ներկած մազերի համար ավելի ճիշտ է օգտագործել կոկոսի կամ ժոժոբայի հիմքով շամպուն և կոնդիցիոներ: Անհրաժեշտ է ընտրել բնական միջոցներ: Խուսափեք յուղոտ մազերի համար նախատեսված միջոցներից:
- Հիշեք պաշտպանության մասին: Արևը, ծովի ջուրը, քամին մազերի ամենամեծ թշնամիներից են: Անհրաժեշտ է պաշտպանել մազերը դրանց ազդեցությունից: Մազերը պաշտպանեք նաև դրանք հարդարելու միջոցների ազդեցությունից:
- Խնամեք մազերի ծայրերը: Դրանք պետք է ժամանակ առ ժամանակ կտրել՝ մազերի գեղեցիկ տեսքը պահելու համար:
Բնական միջոցներ՝ մազերը խնամելու համար
- Մայոնեզով դիմակ: Այն օգտակար է շատ չոր և վնասված մազերի համար: Գերադասելի է առավելությունը տալ բնական միջոցներով պատրաստված մայոնեզ օգտագործելուն: Կես բաժակ մայոնեզը քսեք մազերի ծայրերին, փաթաթեք տոպրակով, ապա սրբիչով: Դիմակը մազերին թողեք 15 րոպե:
- Դիմակ կակաոյի յուղից: Այն հրաշալի է ճյուղավորված և վնասված մազերի համար, մազերին վերադարձնում է փայլը: Յուղը մի փոքր տաքացրեք, ապա քսեք մազերի ողջ երկարությամբ, թողեք 10 րոպե:
- Ձվի դիմակ: Այն վերականգնում է մազերի կառուցվածքը և սնուցում դրանք: 2 ձվի դեղնուցը խառնեք և քսեք մազերին: Մազերին թողեք 20 րոպե:
- Դիմակ ավոկադոյից: Այն միրգը պարունակում է օգտակար նյութեր: Այն կարող է մազերին փայլ վերադարձնել և փափկություն տալ: 1 ավոկադոյից պյուրե պատրաստեք և քսեք մազերին: 30 րոպե անց լվացեք:
- Դիմակ յոգուրտից: Գերադասելի է ընտրել բնական յոգուրտ: Այդ դեպքում այն դրական արդյունք կտա և կվերականգնի վնասված մազերը: