«Տեսլայի առաջին ծաղկեփունջն ինձ»․ Անի Խաչիկյանի որդու հուզիչ անակնկալը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Տեսլայի առաջին ծաղկեփունջն ինձ»․ Անի Խաչիկյանի որդու հուզիչ անակնկալը

Դերասանուհի Անի Խաչիկյանը նոր լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել, որտեղ կիսվել է որդու՝ Տեսլայի մատուցած անակնկալով։

Իր Instagram-ում հրապարակված կադրերում Անին ցուցադրել է որդու ձեռքերով հավաքած եւ իրեն նվիրած ծաղիկները։  Տեսանյութում Անիի որդին՝ Տեսլան, երիցուկները ձեռքին մոտենում է մայրիկին ու նվիրում։ Ջերմ հրապարակմանը կից դերասանուհին գրել է․

«Երջանիկ մայրիկ։ Տեսլայի առաջին, ինքնակամ ծաղկեփունջը ինձ։

Հ.Գ. չգիտեմ որտեղիցա սովորել, կամ ինչա մտածել, որ պիտի հավաքի ծաղիկները ու տա ինձ, բայց անպատմելի զգացողություն էր։ Տեսլա 2.5 տարեկան»։