Գիտնականները երիտասարդությունը երկարացնելու միջոց են առաջարկել
Advertisement 1000 x 90

Գիտնականները երիտասարդությունը երկարացնելու միջոց են առաջարկել

Իսրայելցի գիտնականները երիտասարդությունը երկարացնելու միջոց են առաջարկել: Այն փորձարկել են մկների մոտ: Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Communications մասագրում:

Մասնագետները SIRT6 սպիտակուց են հայտնաբերել, որի մակարդակի բարձրացումը մեծացնում է մկների կյանքի տեւողությունը եւ նույնիսկ ամրապնդում կայունությունը օնկոլոգիական հիվանդությունների նկատմամբ:

Տարիքի հետ SIRT6 սպիտակուցի պաշարները նվազում են: Եվ դրա ավելացումը դրական է ազդում մկների մոտ կյանքի տեւողության վրա:

Մկների երիտասարդության գնահատման ժամանակ գիտնականները նկատել են, որ դրանք չեն կորցրել էներգիա գեներացնելու ունակությունը , ինչը սովորաբար տեղի է ունենում ծերացման ժամանակ: Դրանց մոտ եղել է ավելի քիչ խոլեստերին, հազվադեպ են տառապել քաղցկեղով:

Այս հետազոտությունը ցույց է տվել, որ SIRT6-ը վերահսկում է ծերացման արագությունը:

news.am