Dark Energy Survey միջազգային նախագծի հետազոտողները ներկայացրել են տիեզերքում մութ մատերիայի աշխարհի ամենամեծ քարտեզը: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Այս աշխատանքը ստեղծելու համար աստղագետները դիտել են ավելի քան 100 միլիոն գալակտիկաների պատկերներ: Օրինակ՝ ՆԱՍԱ-ն պնդում է, որ միայն Ծիր Կաթին գալակտիկայում կա մոտ հարյուր միլիարդ աստղ:
«Տիեզերքում մատերիայի մեծ մասը՝ 80%-ը, մութ մատերիա է: Մեր քարտեզում ներկայացված է կառուցվածքների ձևով մոդել՝ նման սարդոստայնին՝ հսկայական դատարկությամբ առանձնացված նյութերի խիտ կուտակումով»,- նկատել է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ Նայլ Ջեֆրին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը