Մոտեցել են երկար սպասված ամառային արձակուրդները, և հանգստի մեկնելիս խիստ կարևոր է իմանալ արևային այրվածքներից արդյունավետ պաշտպանեվլու և այրվածքների դեպքում առաջին բուժօգնության կանոնները:
Արևային այրվածքը մաշկի վնասումն է՝ պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթների գերդոզավորմամբ:
Արևային այրվածքի նշաններն են. մաշկի կարմրություն, բշտեր
Ինչպե՞ս զերծ մնալ արևային այրվածքներից
- Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ժամը 10-16-ն ընկած ժամանակահատվածում: Այս շրջանում արևի ճառագայթները հատկապես վտանգավոր են:
- Շոգին կրել լայնեզր գլխարկ և չմոռանալ արևապաշտպան ակնոցների մասին:
- Հետազոտությունները պարզել են, որ շոգ oրերին նախապատվությունը պետք է տալ մուգ կապույտ հագուստին, քանզի հենց այս գույնն է առավելագույն պաշտպանում մաշկը արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից:
- Այրվածքների և մաշկի քաղցկեղի կանխարգելմանը նպաստում են SPF և PPD նշումներով արևապաշտպան քսուքները` պաշտպանության գործոնի 30 կամ 50 միավորով:
Ի՞նչ անել արևային այրվածքների դեպքում
Խուսափե՛ք այրվածքի մակերեսին սառույցի անմիջական կիրառումից:
Այրվածքին բուսայուղ և թթվասեր մի՛ քսեք:
Այրվածքի մակերեսին խոնավ գործվածք դրեք:
Օգտագործեք ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց. այն կթեթևացնի ցավը և կնվազեցնի կարմրության աստիճանը:
Մաղթում ենք հաճելի և անվտանգ հանգիստ:
armlur.am