Նոր դեղամիջոցը կարող է ճնշել կորոնավիրուսը
Advertisement 1000 x 90

Նոր դեղամիջոցը կարող է ճնշել կորոնավիրուսը

Նոր TEMPOL փորձարարական դեղամիջոցը կարող է ճնշել կորոնավիրուսը: Այս մասին ասվում է Science ամսագրում:

TEMPOL-ը կարող է սահմանափակել SARS-CoV-2-ով վարակումը՝ թուլացնելով վիրուսային ֆերմենտի ակտիվությունը, որն անվանվում է РНК-ռեպլիկազ:

Գիտնականների խոսքով՝ դրա օպտիմալ գործունեության համար պահանջվում է երկու Fe-S-կլաստերներ: TEMPOL-ը քայքայում է այդ կլաստերները, եւ, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, արդյունավետորեն ճնշում է կորոնավիրուսի բազմացումը:

Սակայն պահանջվում են հետագա կլինիկական հետազոտություններ՝ պարզելու, թե որքանով է արդյունավետ այդ դեղամիջոցը:

news.am