Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդիկ վարակվելու դեպքում ավելի հեշտ են տանում COVID-19-ը. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդիկ վարակվելու դեպքում ավելի հեշտ են տանում COVID-19-ը. հետազոտություն

Ոչ մի պատվաստանյութ կորոնավիրուսի վարակման դեմ հարյուր տոկոսանոց երաշխիք չի տալիս, բայց պատվաստումը կարող է փրկել հիվանդության բարդություններից, պարզել են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) մասնագետները։

Ինչպես պատմում է Medportal.ru-ն, HEROES-RECOVER շարունակվող հետազոտությանը մասնակցում են մոտ 4000 բուժաշխատող եւ արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցներ, որոնք ենթակա են կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկի։

Դեկտեմբերից ապրիլ ընթացքում կորոնավիրուս հաստատվել է 204 մարդու մոտ, նրանցից պատվաստանյութ ստացել է 16-ը։ CDC գնահատականներով՝ լրիվ պատվաստված մարդիկ պաշտպանված են SARS-CoV-2-ով վարակումից 91 տոկոսով, նրանք, ում պատվաստել են ընդամենը մեկ բաղադրիչով, պաշտպանված են 81 տոկոսով։ Պատվաստանյութի անգամ մեկ չափաբաժին ստացած պացիենտները վարակն ավելի հեշտ են տարել եւ ապաքինվել են միջինը երկու օր ավելի շուտ չպատվաստվածներից։ Բացի այդ, նրանց մոտ զգալիորեն ցածր էր (60 տոկոս) այնպիսի տհաճ ախտանշանների առաջացման վտանգը, ինչպիսին է տենդը կամ դողը։ Որոշ կամավորներ վարակը կրել են առանց ախտանշանների։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ SARS-CoV-2 վարակված եւ լրիվ կամ մասնակի պատվաստված մարդիկ ավելի քիչ են վարակը փոխանցում շրջապատողներին, քանի որ վիրուսային բեռնվածությունը նրանց մոտ միջինը 40 տոկոսով ցածր է։ Պատվաստված մասնակիցների քթից վերցված քսուքում վիրուսը վեց օրով ավելի քիչ էր հաստատվել չպատվաստվածների համեմատությամբ։

news.am