COVID-19-ի ընդհանուր ախտանիշները փոխվել են: Այս մասին հայտնում են Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները:
Ինչպես հայտնում է The Mirror-ը, կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշներց են գլխացավը, հարբուխը եւ կոկորդի ցավը: Նախկինում հիմնական ախտանիշներ էին համարվում չոր հազը, հարբուխը եւ հոգնածությունը:
Գենետիկ համաճարակաբանության պրոֆեսոր Թիմ Սպեկտորը նշել է,որ կորոնավիրուսի «հնդկական տարբերակը» սովորաբար դրսեւորովում է որպես սովորական հարբուխ: Այդ պատճառով նման ախտանիշներով մարդիկ պետք է պարտադիր թեստավորում անցնեն, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը:
«Մարդը չի գիտակցում դա: Նա կարծում է, որ դա ինչ-որ սեզոնային հարբուխ է, եւ գնում է միջոցառումների, վարակում մյուսներին: Մենք ուսումնասիրում ենք հիմնական ախտանիշները: Եվ այժմ դրանք այդպիսին չեն, ինչպես նախկինում»,-ասել է մասնագետը: