Կորոնավիրուսի եւ Պարկինսոնի հիվանդության միջեւ կարող է որոշակի կապ լինել, որին կարող է մատնանշել այն, որ որոշ դեպքերում կորոնավիրուսով վարակվածների մոտ դրսեւորվում է պարկինսոնիզմի համախտանիշ:
Դանդաղությունն ու դողը, որոնք հատկանշական են Պարկինսոնի հիվանդության համար, դրսեւորվում են վարակի կամ վնասվածքների պատճառով:
Այդ կապն ուսումնասիրել են հնդկացի մասնագետները, որոնց հետազոտությունը հրապարակվել է ScienceDirect ամսագրում:
Գիտնականների խոսքով՝ որոշ դեպքերում հոտառության կորուստը կարող է կապված ուղեղում վնասվածքների հետ: Ընդ որում, հոտառության կորուստը այդ հիվանդության կարեւոր ախտանիշ է:
Այդ պատճառով կորոնավիրուսը յարող է պարկինսոնիզմի հետ կապված ախտանիշների զարգացման պոտենցիալ գործոն լինել:
Նյարդաբան Սերգո Ցենտրաձեի խոսքով՝ գիտական հիմքեր չկան պնդելու, որ կորոնավիրուսը պարկինսոնիզմի զարգացման պատճառ կարող է լինել: