Կորոնավիրուսի դեմ պատվաստումը տղամարդկանց մոտ անպտղություն չի առաջացնում․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը տղամարդկանց մոտ անպտղություն չի առաջացնում․ հետազոտություն

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը անպտղություն չի առաջացնում, մանավանդ՝ տղամարդկանց մոտ: Ինչպես պարզել են Մայամիի համալսարանի գիտնականները, պատվաստանյութերը չեն վատացնում սպերմատոզոիդների որակը եւ չեն ազդում դրանց համակենտրոնացման վրա:

Հետազոտության ընթացքում գիտնականները սերմնահեղուկի նմուշներ են վերցրել 25-31 տարեկան 45 տղամարդկանցից, ովքեր պտղաբերության խնդիրներ չեն ունեցել: Տղամարդիկ ստացել են կորոնավիրուսի դեմ Pfizer կամ Moderna պատվաստանյութի առաջին բաղադրիչը: Պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալուց 70 օր անց հետազոտողները կամավորներից նոր նմուշներ են վերցրել, որից հետո ուսումնասիրել են դրանք՝ ընդհանուր ծավալի կոնցենտրացիան, շարժունակությունը եւ սերմնաբջիջների ընդհանուր քանակը որոշելու համար:

Մասնակիցներից ոչ մեկի մոտ բոլոր ցուցանիշների նկատելի նվազում չի հայտնաբերվել, իսկ սերմնաբջիջների կոնցենտրացիան եւ շարժունակությունը նույնիսկ ավելացել են: Սակայն, ըստ գիտնականների, դա կարող է կապված լինել ոչ թե պատվաստումների, այլ նմուշները երկրորդ անգամ վերցնելուց առաջ ավելի երկարատեւ ժուժկալության հետ:

Գիտնականների խոսքով՝ քանի որ պատվաստանյութերը mՌՆԹ են պարունակում եւ ոչ թե կենդանի վիրուս, քիչ հավանական է, որ պատվաստանյութը ազդի սպերմատոզոիդի որակի վրա:

Հարկ է նշել, որ այս հետազոտության շրջանակներում չի ուսումնասիրվել տղամարդկանց պտղաբերության վրա Johnson & Johnson-ի կամ AstraZeneca-ի պատվաստանյութերի ազդեցությունը, որոնցում փոփոխված ադենովիրուս է օգտագործվել:

news.am