Ուղիղ երկու տարի առաջ հրապարակեցինք Բաղրամյան 85 հասցեի ջրամատակարարման տխուր վիճակի մասին:
Իրավիճակը չի փոխվել, բնակիչների բնորոշմամբ իրենց «Բերմուդյան եռանկյունին» անսասան է. ջուրը հասնում և անհետանում է:
Եվ, ցավոք, կրկնվելով… շենքը կարող է հավակնել մայրաքաղաքի ջրամատակարարման «Բերմուդյան եռանկյունի» միստիկ տիտղոսին, քանի որ ամենահաս ջուրը հասնելով այդ շենքին՝ անհետանում է, և տասնամյակից ավել այդ շենքի վերջին հարկերում բնակվող բնակիչները ամռան շոգ օրերին զրկվում են ջրից: Իսկ քանի որ երևույթն իր զավեշտականության սանդղակով գերազանցել է բոլոր սպասելիքները, մարդիկ դրան միստիկական բերմուդյանի հետ են համեմատում, մեկ կապելով շենքի առաջին հարկում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի, մեկ Երզնկյան փողոցի առանձնատների շքեղ լողավազանների, մեկ… նոր թափով վեր հառնող «էլիտարների»…
Տեղի չինովնիկները և գերմիստիկ «Վեոլիա ջուր»-ը բնակիչների բողոքները դարմանում են ժամանակավոր, որից հետո կինոն կրկնվում է:
…կինոն կրկնվում է…
…կինոն կրկնվում է…
…
Իսկ պատկան մարմինների պատասխաններում գերիշխող ցինիզմը չի փոխվել ոչ հեղափոխությունից առաջ, ոչ հետո, ոչ արտահերթից, ոչ էլ երկաթյա մանդատից հետո: ՉԻ ՓՈԽՎԵԼ: