«Պարզվում է Սամվել Բաբայանը նոր է հասկացել, որ ադրբեջանցիները ցանկանում են նաև Հայաստանից մի մաս պոկել». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Պարզվում է Սամվել Բաբայանը նոր է հասկացել, որ ադրբեջանցիները ցանկանում են նաև Հայաստանից մի մաս պոկել». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանն իր էջում գրել է.

«Իսկ 8 ամիս էլ ու՞մ էիր սպասում

Ըստ բազմաթիվ հրապարակումների, վերջին արցախյան պատերազմում Աննա֊Էրատոյին բունկերում ուղեկցող Սամվել Բաբայանը, ով ըստ բազմաթիվ տեղեկությունների նաև եղել է այդ պատերազմի ամենախայտառակ ռազմական օպերացիաներից մեկի` Լելե֊Թեփեյի հեղինակը, որի պատճառով, ըստ տարբեր հրապարակումների զոհվել է 700֊1000 զինվոր, հայտարարություններ է անում, թե պետք է շտապենք, քանի որ ադրբեջանցիները ցանկանում են նաև Հայաստանից մի մաս պոկել…

Իյա, իրո՞ք…Պարզվում է Սամվել Բաբայանը նոր է դա հասկացել, այն դեպքում, երբ շատերն այդ մասին խոսում ու նախազգուշացնում են արդեն 8 ամիս… Պարզվում է, Սյամոին 8 ամիս էր պետք, որ նա հասկանար, թե ինչ աղետի առաջ ենք մենք կանգնած…

Հետաքրքիր է, դավաճան Նիկոլին սատարող Սյամոն այդ մասին ասել է Նիկոլին, ով իշխանության գալուց ի վեր ամեն ինչ արել է հայկական բանակը կործանելու ուղղությամբ, որ ցանկանում է բանակը հզորացնել…»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/923640275147652

 



Նման նյութեր