Աննա Մկրտչյանն իր էջում գրում է.
Ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս իրականությունը իշխանությունն օկուպացրածների կեղծիքի, անազատության, տարածած վախի, հպատակեցրած պետական ապարատի ու մնացած անօրինական միջոցների կիրառման արդյունք է։
Եթե չլիներ զինվորականների հրահանգված ընտրությունը, նրանց սպասող արդեն ծրարված քվեաթերթիկները, քպ-ի պատգամավորների վերահսկողությունը ընտրական տեղամասերում, մարզպետարանի ու նախարարությունների ենթակայության տակ գտնվող մեքենաներով քպ ընտրողների տեղափոխումը, սեփական կուսակցությունների կողմից նիկոլին ծախված հանձնաժողովականներ( խոսքը ԲՀԿ, ԼՀԿ մասին է, որովհետև միայն նրանք էին ներկայացված հանձնաժողովներում)
ոստիկանության հսկողությունը քպ շտաբերի մոտ, որպեսզի ներսում պատշաճ կատարվի գռզոյի փողերի բաշխումը ըստ ընտրողների «ձեն բերողների»։ Եթե ընտրությանը նախորդող գիշերը չանհետանային կնիքները ու ԱԱԾ-ն զբաղվեր ոչ թե օրինակ «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբեր այցելողներին ահաբեկելով ու ցուցակագրելով, այլ իրականում ազգային անվտանգություն հարցերով։
Սա է կեղծված 600.000-ի պատմությունը։
Այս արժանապատվությունից զուրկ պետական համակարգի վրա, ամեն մի արմեն գրիգորյան էլ պիտի կարողանա մատ թափ տալ։ Պիտի ասի որ ճիշտը քպ-ին ծառայելն է ու հաստատի, որ հիմա հնազանդ ծառայում են։ Դրա համար այ էս իբր հանրային ծառայողների, իսկ իրականում քպ ստրուկների ապօրինի ազատումների կամ ոնց արմեն գրիգորյանն է ասում կադրային ջարդի մասով ամեն ինչ պարզ է։
Բայց, այս ամենը միայն վերը նշված գործոններով չէր, որ պայմանավորված էր։ Նրանք, որ վազեցին ազգադավ նիկոլի զավթած կառավարական դահլիճում նկարվելու։ Սրանք ի՞նչ են։ Սրանք Հայաստանի ճակատագիրը ոտնատակ տվողներն են։ Սրանք ոչ քաղաքական ուղի ընտրողներ են, այլ թուրքի ստրուկին ծախվողներ։Սրանք էլ են մեղավոր ու պատասխանատու։ Սրանց գնացուցակն է մնացել իմանանք։ Դա էլ շուտով պարզ կլինի։
Ու նույնիսկ ստեղծված էս անտանելի պայմաններում ընտրողների գրեթե 50 տոկոսը դուրս չեկավ տանից նիկոլով այլանդակված Հայաստանում որևէ գործընթացի չմասմակցելու։ Գնացածների մոտ 600.000-ն էլ ընտրեց ուրիշներին, որովհետև ատում է դավաճաններիդ (ճիշտ է այդ ձայների կեսը փոշիացրեցիք ձեր խամաճիկներով)։
Հ.Գ. Ոնց ասեց «նոր Հայաստանի» Մուկուչյանը։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը տեխնիկական գործընթաց չէ։
Պատասխան չենթադրող հարց։ Իսկ ի՞նչ է։ Գաղափարական թե քաղաքական գործընթաց է։ Չնայած, երևի ճիշտ եք։ Դրա համար կամք է պետք, իսկ կամքը շատ հեռու է զուտ տեխնիկական հարց լինելուց։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2959109810994393&id=100006862092768