– Ո՞րն էր 2016թ-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը:
Վահրամ Մարտիրոսյան– Հնարավոր չէ կամ շատ բարդ է տարվա «ամենա»-ն նշել, եթե հունվարի 1-ից էդ աչքով չես նայել անցած-դարձածին։ Առնվազն երկու բան կթվեմ Հայաստանում` Քառօրյա պատերազմը, «Սասնա ծռերի» զինված գործողությունը, միջազգային ասպարեզում՝ Արցախի հարցի դուրսբերումը ռուս-թուրքական «առևտրից» (պետք է հուսալ՝ երկարաժամկետ), «բրեքզիթը», Թրամփի ընտրությունը։
Նորայր Գրիգորյան – «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումն էր:
Արփի Ոսկանյան– Երևի այնքան էլ ճիշտ չէ ապրիլյան պատերազմը ներկայացնել որպես հասարակական-քաղաքական իրադարձություն, հատկապես, որ մեր հասարակությունը դա ընկալում է որպես աղետ, սակայն այն հանգեցրեց հասարակական լայնածավալ համախմբման, ազգային միասնականության գիտակցման մեր հասարակության բոլոր շերտերում և ստիպվեց հասարակական-քաղաքական ստանդարտ հարցերը ավելի ճշգրիտ ու սուր դնել։ Երկրորդ իրադարձությունը, որ ցնցեց Հայաստանը՝ պարեկապահակային ծառայության գնդի գրավումն էր հուլիսի 17-ին, դրան հաջորդած իրադարձությունները և քննարկումները։
Նարինե Կռոյան-Իրադարձությունները բազմաթիվ էին: Դա և՛ «Սասնա ծռերի» կողմից պետական հեղաշրջման փորձն էր, և՛ վանաձորյան ՏԻՄ ընտրություններն էին, և՛ Հռոմի պապի պատմական այցն էր Հայաստան, և՛ … սակայն եթե ընտրելու լինեմ միայն մեկը, ապա ինձ համար դա ապրիլյան պատերազմն էր, որ թափ տվեց, ասես, քնած մեր հասարակությանը` բացելով շատ ու շատ չբուժված, արհամարհված վերքեր: Իսկ իր լավագույն իմաստով` ցույց տվեց, թե ինչ հրաշք երիտասարդություն ունենք` ցեխի մեջ մեծացած ադամանդ, որը մեր զինվորն է` մեր հպարտությունը:
Սյունե Սևադա– ՊՊԾ գնդի դեպքերը:
– 2016թ.-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը:
Վահրամ Մարտիրոսյան– «Կյանք և կռիվ» ֆիլմը։ Վերջապես Հայաստանում կինո նայեցի՝ մոռանալով, թե «ինչական» ֆիլմ է։ Մինչև վերջ հերոսների հետ ուրախանալով ու տխրելով։ Առանց հեղինակների «գերիմաստությունների»։
2016թ.-ինկարդացածամենախոսուն գիրքը:
Վահրամ Մարտիրոսյան-«Խոսուն գիրքը» աուդիոգի՞րքն է։) Ջոզեֆ Հելլերի «Ծուղակ-22» վեպը։
Նորայր Գրիգորյան- ՉինգիզԱյթմատովի «Չալիկ շունը, որ վազում էր ծովափով»:
Ամբողջությամբ՝ tert.am