Որքա՞ն է կորոնավիրուսի լաբորատոր ծագման հավանականությունը. մասնագետի կարծիքը
Advertisement 1000 x 90

Որքա՞ն է կորոնավիրուսի լաբորատոր ծագման հավանականությունը. մասնագետի կարծիքը

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, բնական ծագում ունի: Նման կարծիք է հայտնել Ա.Ա.Խարկեւիչի անվան տեղեկության փոխանցման խնդիրների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Պանչինը, հաղորդում է «Իզվեստիա»-ն:

Նրա խոսքով՝ նոր վիրուսով մարդու վարակման համար պետք է վտանգավոր կոնտակտ լինի մարդու եւ կենդանի միջեւ, կամ մարդու եւ փորձանոթի միջեւ: Ամբողջ պատմության մեջ լաբորատոր արտահոսքի դեպքերը մի քանի տասնյակ են, նշել է մասնագետը: Օրինակ, գիտնականը կատաղության վիրուսի վիճակագրություն է հավաքում, որը փոխանցվում է հիվանդ կենդանու հետ շփման միջոցով: Նրա տվյալներով՝ վերջին կես դարում Չինաստանում նման դեպքերը մոտ 120 000 են:

Այդպիսով, գիտնականի խոսքով, ստացվում է, որ վիրուսի բնական ծագման հավանականությունը մեծ է: Բնության մեջ ավելի շատ են վիրուսները, որոնք պոտենցիալ կարող են վարակել մարդուն:

news.am