Cluber.com.ua-ը գրում է, որ յուրաքանչյուր կնոջ կազմվածք ունի իր առանձնահատկությունները։ Ճարպերը կարող են կուտակված լինել մարմնի տարբեր հատվածներում, ինչը կարող է վկայել այն մասին, որ օրգանիզմում առկա են որոշակի խանգարումներ։
Ճարպային կուտակումներ կողային հատվածներում։ Սա վկայում է այն մասին, որ խանգարված է վահանաձև գեղձի աշխատանքը, և ճարպին այդ հատվածում կուտակվել «ստիպում են» թիրեոիդ հորմոնները։ Այս հատվածում ճարպի հետագա կուտակումը կանխարգելելու համար հարկավոր է հետևել սննդակարգին։
Ճարպային կուտակումներ որովայնի հատվածում։ Նույնիսկ նիհար մարդկանց որովայնի հատվածում կարող է ճարպ կուտակվել։ Սա վկայում է այն մասին, որ մարդը երկար ժամանակ սթրես է ապրում։ Գիտնականների մի խումբ այն կարծիքին է, որ սթրեսային և դեպրեսիայի վիճակներում ճարպային կուտակումներն առաջին հերթին հայտնվում են որովայնի հատվածում։ Նախ՝ հարկավոր է կարգի բերել նյարդային համակարգը, ապա՝ սկսել ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպից։
Ճարպային կուտակումներ մեջքի և ազդրերի շրջանում։ Այս հատվածում ճարպերի կուտակումը վկայում է այն մասին, որ շատ եք օգտագործում ալյուրից պատրաստված մթերք և քաղցրավենիք, որոնք մեծ քանակով ածխաջրեր են պարունակում։ Արդյունքում՝ արյան մեջ մեծ քանակով ինսուլին է արտադրվում։ Մարմնի այս հատվածում ճարպերի կուտակումներից ազատվելու համար հարկավոր է հրաժարվել արագ ածխաջրերից։
Սրնքամսեր և հաստ ծնկներ։ Մարմնի այս հատվածերում ճարպի կուտակումներին կանայք հիմնականում ուշադրություն չեն դարձնում։ Այս ճարպը ձևավորվում է երկար ժամանակ մեծ քանակով աղի և քաղցր մթերք օգտագործելու հետևանքով։ Արդյունքում՝ մարմնի այս հատվածներում ավելորդ հեղուկ է հավաքվում։ Լուծումը մեկն է՝ կրճատել աղի և քաղցր մթերքի օգտագործումը։
Ճարպային կուտակումներ կրծքերի, ձեռքերի վերին և ազդրերի ներքին հատվածներում։ Սա վկայում է այն մասին, որ արյան մեջ կանացի հորմոնների քանակը բարձր է։ Խոսքը մասնավորապես էստրոգենի մասին է։ Այս դեպքում հարկավոր է դիմել գինեկոլոգի և էնդոկրինոլոգի օգնությանը, ով բուժում կնշանակի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը